կարևոր
1261 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-24 14:24

Պատմության մեջ առաջին անգամ Շվեդիայում կին վարչապետ է ընտրվել

Պատմության մեջ առաջին անգամ Շվեդիայում կին վարչապետ է ընտրվել

Շվեդիայի միապալատ խորհրդարանը քվեարկել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական ​​աշխատավորական կուսակցության առաջնորդ՝ Մագդալենա Անդերսոնին՝ վարչապետ նշանակելու օգտին։ Այսպիսով, նա դարձել է պատմության մեջ առաջին կինը, ով Շվեդիայում ստանձնում է վարչապետի պաշտոնը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»։

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 117, դեմ՝ 174, ձեռնպահ՝ 57 պատգամավոր, մեկ պատգամավոր բացակայել է նիստից։

2014 թվականին Անդերսոնը ստանձնել է Շվեդիայի ֆինանսների նախարարի պաշտոնը՝ դառնալով կառավարությունում այս պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։