կարևոր
214 դիտում, 3 օր առաջ - 2021-11-24 14:10

Նոր մանրամասներ աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ

Նոր մանրամասներ աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը թարմացված տեղեկատվություն է հաղորդել աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ:

• Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ «Տաթև» կրթահամալիրի սաների շրջանում գրանցված դեպքերից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված է 4 երեխա, 2-ը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։ Աշխատանքները շարունակվում են։

• Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ սույն թվականի նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հասարակական սննդի կազմակերպություններից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված հիվանդներից բուժումը շարունակում են 3-ը, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։ Աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ «Աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի հոսպիտալացվել էր: