կարևոր
1489 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-24 11:25

Հայաստանում գաղտնալսվում են հեռախոսները. պաշտոնական զգուշացում է ստացվել

Հայաստանում գաղտնալսվում են հեռախոսները. պաշտոնական զգուշացում է ստացվել

Անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայաստանում երկու անձի բջջայինում գործում է լրտեսող ծրագիր։

«Այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված»,- գրել է Մուրադյանը։

Ավելի վաղ ԶԼՄ-երը հայտնում էին, որ Փաշինյանը 7 մլն դոլար արժողությամբ «Pegasus» համակարգ է ձեռք բերել: Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը մշակվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից: Ծրագիրն առանց օգտատիրոջ տեղեկության կարող է ներբեռնվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, կարող է հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատերերի իմացության։

Pegasus- ի իսրայելական լրտեսական ծրագիրն առաջին անգամ բացահայտվել է 2016 թ. Երբ կոտրել են էմիրաթական ակտիվիստ Ահմադ Մանսուրի բջջային հեռախոսը, որից հետո նա  ձերբակալվել է: ԱՄԷ-ի կառավարությունը մինչ այժմ հրաժարվել է ազատել Ահմադ Մանսուրին, և նա դեռ բանտում է:

Լրատվական աղբյուրների, այդ թվում Reuters- ի, The Washington Post- ի, The Wall Street Journal- ի, Al Jazeera- ի և Guardian- ի համատեղ հետաքննությունը ցույց է տալիս, որ Pegasus- ը կոտրել է որոշ երկրների, հատկապես արաբական երկրների պաշտոնյաների  50,000 բջջային հեռախոս:

Իսրայելն իր լրտեսական ծրագիրը տրամադրել է այն երկրներին, որոնց հետ ունի բացահայտ ու գաղտնի հարաբերություններ: Այդ երկրների կառավարությունները լրտեսել են լրագրողներին, ընդդիմությանը և այլախոհներին՝ իսրայելական NSO Group ընկերության Pegasus ծրագրի միջոցով: Այս եզրակացությանն են հանգել արտասահմանյան լրատվամիջոցները՝ համատեղ հետաքննության շրջանակներում: Նրանք հայտնում են, որ   ապօրինի վերահսկողության համար  Pegasus-ն օգտագործվել է Ադրբեջանում, Հունգարիայում,  Բահրեյնում,Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում , Ղազախստանում, Մեքսիկայում, Մարոկկոյում, Ռուանդայում, Արաբական Միացյալ Էմիրություններում  և Սաուդյան Արաբիայում: