կարևոր
271 դիտում, 2 օր առաջ - 2021-11-24 12:39

Սա հստակ քաղաքականություն է, նպատակն է Արցախի հարցը փակել. Տիգրան Աբրահամյան

Սա հստակ քաղաքականություն է, նպատակն է Արցախի հարցը փակել. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ իշխանությունն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել: 

«Իշխանությունն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել՝ հասարակության ուշադրությունը կենտրոնացրել Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի անվտանգային, ենթակառուցվածքային խնդիրներին, ինչի արդյունքում Արցախի հարցը դուրս է մղվել/մղվում հանրային քննարկումների տիրույթից:

Նա ընդգծել է՝ սա հստակ քաղաքականություն է, որի նպատակն է Արցախի հարցը փակել, «ձեռք քաշել» Արցախի հետ կապված ցանկացած պատասխանատվությունից և պաշտպանել սեփական իշխանությունը հետագայում՝ Արցախի շուրջ տեղի ունենալիք գործընթացների բացասական ազդեցությունից»։