կարևոր
190 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-24 11:26

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկների թիմը մեկնել է Վրաստան

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկների թիմը մեկնել է Վրաստան

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները մեկնել են Վրաստանի Քութաիսի քաղաք, որտեղ կմասնակցեն, աշխարհի և Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարին: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի և Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ կներկայանան 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշայիններ Գագիկ Զոհրանյանն ու Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային Գոռ Բեգլարյանը, 63,5 կգ քաշայիններ Արման Միսկարյանն ու Արես Հակոբյանը, 67 կգ քաշային Ռոբերտ Ենգիբարյանը, 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը: