կարևոր
721 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-24 11:03

Փաշինյանը տգե՞տ է, թե՞ խաղում է տգետ. Վահան Իշխանյան

Փաշինյանը տգե՞տ է, թե՞ խաղում է տգետ. Վահան Իշխանյան

Փաշինյանը տգե՞տ է, թե՞ խաղում է տգետ: Այս մասին գրել է գրող Վահան Իշխանյանը։

«Գիտենք որ Փաշինյանը հաճախ դերասանություն է անում, ինչպես գաղտնալսված խոսքում՝ որ միջազգային հարաբերություններում իրեն գժի տեղ է դնում, որ խաբի պետությունների ղեկավարներին։ Այսուհանդերձ, մի քանի հարցեր մնում են, նա տգե՞տ թե՞ իրեն տգետի տեղ է դնում։

Ինչո՞ւ եմ հարցնում. այսօրվա ասուլիսում նա վրդովված ասել է, թե ինչ ճիշտ բան էր արել, որ մաքսատան ծառայողին հեռացրել էր աշխատանքից, այն բանի համար որ նրա սենյակում երկրի դրոշը գետնին դրված է եղել, իսկ այ, իր համար շատ ծանր էր, որ բազմաթիվ մարդիկ մեղադրել էին նրան դրա համար։ Հարցս սա է՝ նա այնքան տգե՞տ է, որ չգիտի ինչ է մարդու իրավունք, մասնավորապես, աշխատանքային իրավունքը, և որ վարչապետը իրավունք չունի իր քմահաճույքով պետական ծայայողին գործից հեռացնել, թե՞ իրեն տգետի տեղ է դնում։ Ասում է.

«Իմ վարչապետության տարիների ամենածանր հարվածն այն է եղել, երբ ՀՀ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ ա եղել դրա դեմ: Դա ինձ համար ամենամեծ հարվածն ա եղել: Ձեզ կարող ա թվալ՝ նոյեմբերի 9-ից հետո ա եղել, բայց ամենամեծը դա է եղել, երբ Հայաստանում մարդիկ քննարկել են՝ ո՞նց, դրոշը ոտի տակ տված պաշտոնյայի մեջքը ցավում ա, դրոշի համար աշխատանքից հանում ե՞ք: Դա ամենամեծ հարվածն ա եղել»։

Նախ, կարծես անկեղծացավ և մատնեց, որ դերասանական վարպետություն էր ցուցադրում, երբ 44֊օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ծնողների մոտ աչքերը տխրեցնում էր՝, խոստովանում է՝ որ հազարավոր զոհերն ու հայրենիքի մի մասի կորուստը նրա վրա այնպես չէր ազդել ինչպես իր բրտությունից մաքսատան ծառայողի իրավունքերի պաշտպանությունը։

Իսկ արդյոք էլի դերասանական վարպետություն չի ցուցադրո՞ւմ՝ ներկայացնելով, թե ինչքա՞ն է հարգում Հայաստանի դրոշը, քանի որ 44 օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիները գրեթե ամեն օր Հայաստանի դրոշը անարգում էին, տրորում էին, բայց ինքը ասում է, որ դրանից չի ազդվել, իսկ այ, մաքսատանը դրոշը գետնին տեսնելով իրեն կորցրել է, ու հեռացրել մեկին որ չես էլ իմանում ինքն է դրոշը դրել գետնին, թե՝ մեկ այլ անձ։ Բայց էլի ճիշտ չի ասում, նա չի հեռացրել ծառայողին, ավելի վատ բան է արել՝ նրան ստիպել է իր կամքին հակառակ գործել՝ գործից դուրս գալու դիմում գրել, գրել՝ խնդրում եմ ինձ ազատեք աշխատանքից։ Մեջբերում բառացի. «Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ի՞նչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»:

Այս պատմությանը ծանոթանալով՝ Մոնրեալի «UQAM» համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, արհմիությունների մասնագետ Դավիդ Մանդելն ասաց. «Ի՞նչ կարելի է ասել նման վարքագծի մասին` սա ժողովրդավար ղեկավարի պահվածք չէ, այլ մի «самодур»-ի, որն արհամարհում է ժողովրդին: Հույս ունեմ, որ հայ ժողովուրդը կկարողանա վարչապետին հիշեցնել, որ նա է աշխատում իրենց համար, ոչ թե հակառակը, և որ, եթե պետք լինի, նրան էլ կարող են նույնքան արագորեն ազատել աշխատանքից»:

Սակայն ժողովուրդը նրան աշխատանքից չհեռացրեց ոչ այդ ժամանակ, ոչ էլ այն բանից հետո, երբ պատերազմ, պարտություն ու աղետ բերեց երկրի գլխին։

Իսկ այն ժամանակ, նրա շրջապատում մեկը չգտնվեց, որ բողոքեր ու որպես համերաշխություն մաքսատան ծառայողին դուրս գար զբաղեցրած պաշտոնից։ Օրինակ, կա Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն՝ նախարարն ու տեղակալները հեղափոխականներ՝ որ մինչ հեղափոխությունը կուրծք էին ծեծում մարդու իրավունքերի խախտումների վերաբերյալ, նախարար՝ Զարուհի Բաթոյանը՝ իրավապաշտպան էր, բայց, պարզվեց, նրա իրավապաշտպանությունը ավարտվում էր այնտեղ, որտեղ սկսվում էր նախարարի պաշտոնը, տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ որ Նժդեհին ֆաշիստ է անվանում, բայց շեֆի ֆաշիստական արարքները նորմալ ընդունում է, մյուս տեղակալը՝ Գեմաֆին Գասպարյան՝ որ «Բուն» թիվիով ազգին «կրթում է», բայց էնքան անկիրթ է որ վարչապետը քթի տակ աշխատանքային իրավունք էր տրորում, իսկ ինքը անվերապահ աջակցում էր։

Այս ասուլիսային խոսքում լավը էն էր, որ պարզվում է, Հայաստանում այնքան իրավունքը հարգող մարդ կա, որ վարչապետին թվացել է թե մեկ էլ տեսար իրեն գցեն, բունտ են անում իր դեմ։ Բայց ափսոս, ավելի շատ չեն, մի քիչ ավելի շատ լինեին, որ վարչապետին տապալեին, և երկիրը աղետի չէր մատնվի»։