կարևոր
337 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-24 10:28

Վթարի պատճառով ջուր չի լինի Շիրակի մարզում

Վթարի պատճառով ջուր չի լինի Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ից  մինչև  նոյեմբերի 25-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Շիրակի  մարզի՝  Մարալիկ քաղաքի,  Ձորակապ, Հայրենյաց, Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Բենիամին, Ազատան, Այգաբաց, Արևիկ, Քեթի գյուղերի, «Կանաչ կիրճ» ռեստորանային համալիրի, «Իգիթ» և «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։