կարևոր
1828 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-24 09:51

Կաթվածահար էր Երևանի մետրոն. Ազատագրական շարժումը շարունակում է բողոքի ակցիաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կաթվածահար էր Երևանի մետրոն. Ազատագրական շարժումը շարունակում է բողոքի ակցիաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր որոշ ժամանակով կաթվածահար էր եղել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։ Խաղաղ բողոքի ակցիա էր մետրոյի Երիտասարդական կայարանում:

Բողոքի ակցիա իրականացնողները կանգնել էին վագոնների դռների միջև՝ թույլ չտալով, որ գնացքները շարժվեն։ Երիտասարդական մետրոյի կայարանի մուտքի մոտ ոստիկաններն ուժի կիրառմամբ, առանց ներկայանալու բերման  ենթարկեցին Ազատագրական շարժման մասնակիցներին։

Ազատագրական շարժման հավաքներին ու երթերին ամեն օր ավելի շատ մարդ է հավաքվում։ Սա միավորում է մեր հայրենակիցներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, Ջավախքում և Սփյուռքում։ Գրում է շարժման նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը:

«Փաշինյանական ռեժիմի հիստերիկ հակաքարոզչությունը ցույց է տալիս, որ իշխանությունը սարսափած է, իսկ դա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ 

Մենք հավաքվելու ենք նաև այսօր, նոյեմբերի 24-ին, ժամը 18:30-ին, հանրապետության հրապարակում։ Այսօր ավելի շատ մարդ կլինի, քան երեկ, և այդպես շարունակ մինչև հաղթանակ»։

 Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ի վաղ առավոտյան Շարժման մասնակիցները 44 րոպեով փակել էին Երևանի մի շարք փողոցներ՝ ի նշան բողոքի՝ իրազեկելով մարդկանց իրենց պահանջները:

Արդեն երկու օր անընդմեջ Շարժումը կազմակերպում է իրազեկման ակցիաներ, քայլերթեր և հանրահավաքներ։

Ազատագրական շարժման նպատակը նշվում է՝

- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ»։