կարևոր
778 դիտում, 6 օր առաջ - 2021-11-24 09:38

Հայ ռազմագերիների վերաբերյալ որևէ տեղեկություն Կարմիր Խաչը չի կարող փոխանցել

Հայ ռազմագերիների վերաբերյալ որևէ տեղեկություն Կարմիր Խաչը չի կարող փոխանցել

Նոյեմբերի 16-ին գերեվարված հայ ռազմագերիների վերաբերյալ որևէ տեղեկություն Կարմիր Խաչը չի կարող փոխանցել, քանի որ նրանց դեռ չեն տեսակցել։ 7 օր է անցել ՀՀ արևելյան սահմանագծում ադրբեջանական ագրեսիայից, որի հետևանքով ըստ պաշտոնական աղբյուրների, գերեվարված է 32 զինվոր։ Թեեւ, ի սկզբանե, ՊՆ-ն հայտարարել էր, որ 13 հաստատված նոր գերի ունենք Ադրբեջանում, սակայն Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի ասուլիսում նշել է, որ անհետ կորածները եւս, ըստ ամենայնի, գերեվարված են՝ հրապարակելով «24+8» թիվը։

Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում դեռ չեն տեսակցել ռազմագերիներին, փոխարենը կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ, երկու կողմի հետ էլ ընթանում են կոնֆիդենցիալ երկխոսություններ։ «Փաստինֆո»-ին այս մասին տեղեկացրեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին, նշելով, դրանց բովանդակության մասին տեղեկություններ չի կարող հաղորդել։

«Կարող եմ միայն հաստատել, որ մենք համապատասխան իշխանությունների հետ շարունակում ենք մնալ կապի մեջ՝ երկու կողմում էլ։ Այս պահի դրությամբ միայն կարող եմ ասել, որ հետևում ենք բոլոր զարգացումներին և կապի մեջ ենք իշխանությունների հետ»։