կարևոր
265 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-24 09:06

Այսօր նոյեմբերի 24-ն է. տարվա ավարտին մնում է 37 օր

Այսօր նոյեմբերի 24-ն է. տարվա ավարտին մնում է 37 օր

Նոյեմբերի 24, տարվա 328-րդ (նահանջ տարիներին՝ 329-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 37 օր։

1642 թ. – հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը, հայտնաբերեց կղզի, որը հետագայում իր անունով կոչվեց Թասմանիա:

1713 թ. – ծնվել է Լորենս Սթեռնը, անգլիացի գրող, արձակագիր (մահ. 1768 թ.):

1859 թ. – տպագրվեց Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» նշանավոր աշխատությունը:

1864 թ. – ծնվել է Անրի դը Տուլուզ-Լոտրեկը, ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ (մահ. 1901 թ.):

1895 - ծնվել է  կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանը:

1897 թ. – ծնվել է Ավետ Ավետիսյանը, թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան (մահ. 1971 թ.):

1954 թ. – ծնվել է Էմիր Կուստուրիցան, սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան:

1969 թ. – ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը ստորագրեցին Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր: