կարևոր
745 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-23 23:54

Սպասվում են տեղումներ ձյան տեսքով, առանձին շրջաններում՝ մառախուղ

Սպասվում են տեղումներ ձյան տեսքով, առանձին շրջաններում՝ մառախուղ

Հանրապետությունում նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան ժամերին սպասվում է անձրև: