ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ջրականի շրջանից hայտնաբերվել է 2 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
«2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց դիերի (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները մեկ ջոկատով իրականացրել են Արցախի օկուպացված հարավային թևում:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` տարհանվել է ընդհանուր 1700 դի, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։