Ազգային ժողովի ընդդիմության ձեւավորած քննիչ հանձնաժողովի աշխատանքները մեկնարկելու են՝ չնայած նրան, որ խորհրդարանը չի հաստատել հանձնաժողովի անդամների թիվը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը ներկայացրել է քննիչ հանձնաժողովի կազմը եւ ընգծել՝ Ազգային ժողովի որոշումը կազմի վերաբերյալ միմիայն ողջունելի է, քանի որ հանձնաժողովում չեն լինելու իշխանական թեւի պատգամավորները:
Ըստ նախնական տեղեկությունների քննիչ հանձնաժողովի կազմում հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններից պատգամավորներ, մասնավորապես Աննա Մկրտչյանը, Արթուր Ղազինյանը, Արծվիկ Մինասյանը եւ Էլինար Վարդանյանը:
Անդրադառնալով քննիչ հանձնաժողովի կարեւորությանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ընդգծել է՝ իրավական որեւէ գործընթաց ՀՀ-ում այսօր չունի որեւէ օրինականության հենք եւ չկա մի գործընթաց որը ուղղորդված չէ եւ չի կարգավորվում կոնկրետ իշխանության ճյուղի կողմից:
Արամ Վարդեւանյանը անդրադարձել է Սյունիքում տիրող իրավիճակին եւ մատնանշել՝ դատական համակարգի կարգավիճակը ուղիղ փոխկապակցված է երկրի անվտանգության հետ: Նաեւ ընդգծել է՝ ակնհայտ է, թե ինչու պաշտոնատար մարդիկ, ովքեր կարողացել են իրականացնել Սյունիքի ինքնապաշտպանությունը ներկայումս կալանավորված են:
Հիշեցնենք նաեւ, որ քննիչ հանձնաժողովը ձեւավորվել էր իրավունքի ուժով՝ պատգամավորների ստորագրությունների հիման վրա, բայց խորհրդարանը քվեարկությամբ չէր հաստատել հանձնաժողովների անդամների թիվը:
Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում։