կարևոր
565 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-23 19:40

Բժշկական փաստաթղթերը պետք է տրամադրվեն զորակոչիկներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բժշկական փաստաթղթերը պետք է տրամադրվեն զորակոչիկներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բժշկական փաստաթղթերը պետք է տրամադրվեն զորակոչիկներին․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ։

«Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ ստանում է բողոքներ այն մասին, որ բժշկական փաստաթղթերը չեն տրամադրվում զորակոչիկներին:

Հաշվի առնելով ներկայում իրականացվող զորակոչային գործընթացը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ պատրաստել է իրազեկող տեսանյութ զորակոչիկի՝ առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության ընթացքին ծանոթանալու, եզրակացություններ ու այլ փաստաթղթեր ստանալու իրավունքի վերաբերյալ»։