Հանրապետության հրապարակում հավաքված «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքի մասնակիցները երթ իրականացրեցին։ Ազգագրական երաժշտության ներքո Ամիրյան փողոցով քայլեցին դեպի Մաշտոցի պողոտա, հետո Սայաթ-Նովա փողոց։
Երթի ավարտին մասնակիցները կվերադառնան Հանրապետության հրապարակ։
«Այս ընթացքում Փաշինյանին ժամանակ ենք տալիս, որ գա մեր հարցերին պատասխանելու։ Եթե այստեղ չլինի, կհամարենք արհամարհանք մեր նկատմամբ, և սկսելու ենք վաղվանից մեր արհամարհանքը ցույց տալ։ 2018-ին, երբ փողոցներ էին փակում, բուհեր, ռադիոտուն մուտք գործեցին, դրա համար պատասխանատվություն չկրեցին, ի՞նչ է իրենք արտոնյալ են, մենք՝ ոչ, էտ գործիքները միայն իրե՞նց համար է, մենք էլ ենք օրինակ վերցնում իրենից»,- հայտարարեց «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը։
«Հանուն այն զինվորի, որը կանգնած է սահմանին, դուրս եկեք փողոց։ Պահեք զիվորներին, համոզված եմ, որ որևէ մեկը չի ուզում նորից զոհ, դուրս եկեք փողոց»,- կոչ հղեց «5165» կուսակցության նախագահ Կարին Տոնոյանը։
Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ վաղը 18։30-ին նորից նախատեսված է հավաք Հանրապետության հրապարակում։