կարևոր
1030 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-23 18:47

«Սեւանին» գրանցվել է տեխնիկական պարտություն

«Սեւանին» գրանցվել է տեխնիկական պարտություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական եւ էթիկայի կոմիտեի որոշմամբ «Սեւանին» գրանցվել է տեխնիկական պարտություն «Ալաշկերտի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպմանը։ Որոշման մեջ նշվում է.

«Հաստատված համարել «Սևան» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 5-րդ կետով` գրանցել 0:3 հաշվով տեխնիկական պարտություն «Սևան» թիմին և «Սևան» ՖԱ ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300․000 ՀՀ դրամի չափով»։

Ավելի վաղ «Սևանը» պաշտոնապես հայտարարել էր, որ չի ներկայանալու նոյեմբերի 17-ի այդ խաղին։

«Պատճառների մասին պարզաբանում կտանք ավելի ուշ, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններում իրավիճակը խաղաղվի»,- նշվում էր ակումբի հայտարարությունում։