կարևոր
385 դիտում, 4 օր առաջ - 2021-11-23 18:06

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում ջուր չի լինի

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում ջուր չի  լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղու, Գետափնյա, Ծատուրյան, Գորկու, Հովսեփյան, Գայի, Շահումյան, Զինավան  և 1-ին փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: