կարևոր
508 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-23 17:44

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 33996 դեպք

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 33996 դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին օրում ավելացել է 33 996-ով, սա նվազագույն ցուցանիշ է հոկտեմբերի 19-ից հետո։

Նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9.400.835-ի։ Հարաբերական առումով նոր դեպքերի աճը կազմել է 0.36 տոկոս։

Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 1 044 562 մարդ։

Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է 36051-ով՝ հասնելով 8.089.694-ի։ Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, ըստ շտաբի, աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 86.1 տոկոս։

Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 1243-ով՝ հասնելով 266579-ի։ Հիվանդության պայմանական մահացության ցուցանիշը (վերջնականը կարելի է որոշել միայն համավարակի ավարտից հետո) աճել է մինչեւ 2.84 տոկոս, վկայում են շտաբի տվյալները: