կարևոր
277 դիտում, 3 օր առաջ - 2021-11-23 17:19

Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտում. հրապարակվել է հայ ռազմագերիների շինծու դատավարությունների վերաբերյալ Արցախի ՄԻՊ զեկույցը

Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտում. հրապարակվել է հայ ռազմագերիների շինծու դատավարությունների վերաբերյալ Արցախի ՄԻՊ զեկույցը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Զեկույցում ներկայացված են տվյալներ հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ կազմակերպված շինծու և անօրինական դատավարությունների վերաբերյալ, ինչը «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» և «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտում է։

Կազմակերպված 45 ապօրինի, անհիմն ու շինծու դատավարությունների հետևանքով 3 անձ (մեկը քաղաքացիական) դատապարտվել է 20 տարվա, 2 անձ՝ (քաղաքացիական) 15 տարվա, 23 անձ՝ 6 տարվա, 2 անձ՝ 4 տարվա, 13 անձ՝ 6 ամսվա ազատազրկման։ 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու քրեական գործերի նյութերը գտնվում են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում։

Իրականացվող ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021թ․ հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել է։ Սակայն այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված է 40 հայ ռազմագերի և քաղաքացիական անձ»:

Զեկույցը հասանելի է անգլերենով: