Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հանդիպումը կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։
Հանդիպման ընթացքում նախատեսվում է դիտարկել երեք երկրի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման խնդիրներին։
Նախատեսվում են նաև առանձին բանակցություններ Պուտինի և Ալիևի ու Փաշինյանի միջև։