կարևոր
1318 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-23 14:38

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը հանդիպել է Պաշտպանության նախարարի հետ

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը հանդիպել է Պաշտպանության նախարարի հետ

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին: Հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։