կարևոր
4507 դիտում, 3 օր առաջ - 2021-11-23 13:52

Փաշինյան կրտսերը իսրայելական ընկերության համար հավաքագրելու է ՏՏ ոլորտի հայ մասնագետներ

Փաշինյան կրտսերը իսրայելական ընկերության համար հավաքագրելու է ՏՏ ոլորտի հայ մասնագետներ

Իսրայելական Webiz ընկերությունը պատրաստվում է իրենց երկրի ներսում ծրագրավորողների պակասը լրացնելու համար իր մասնաճյուղն է բացում Երևանում: Իսրայելական nocamels.com կայքը հայտնում է, որ  որպես մենեջեր հավաքագրվել է նաև Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Հայկական մասնաճյուղը կղեկավարվի իսրայելական թիմի կողմից: 

Ընկերությունը ծրագրավորողներ է հավաքագրում է ինչպես իր վերապատրաստման ծրագրերի մասնակիցներից, այնպես էլ ավագ ծրագրավորողների: Սեպտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ Թբիլիսիում տեխնոլոգիական անձնակազմի հավաքագրմամբ և վերապատրաստման կենտրոնի բացումից հետո մոտ 200 վրացի առաջատար մասնագետի պաշտոններ է ստացել իսրայելական բարձր տեխնոլոգիական ընկերություններում:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Էյալ Բար-Օզը նշել է, որ Հաայստանում մասնաճյուղի բացումը կօգնի Իսրայելին նվազեցնել այդ երկրում ՏՏ մասնագետների պակասը, հատկապես՝ կիբերանվտանգության, արհեստական բանականության և տվյալների բազաների ոլորտներում:  

Այսպիսով, Փաշինյան կրտսերը, որն ամիսներ առաջ Երևանի կենտրոնական գարեջրատներից մեկում գարեջուր էր վաճառում, հաավքագրելու իսրաելական ընկերության համար հավաքագրելու է ՏՏ ոլորտի հայ մասնագետներ: 

Հավել ենք, որ Փաշինյանի դուստր Մարիամն էլ 2019-ից աշխատում է Digitain ընկերությունում՝ որպես շուկայի ուսումնասիրության և հանրային կապերի համակարգող: