կարևոր
406 դիտում, 4 օր առաջ - 2021-11-23 13:43

Նիկոլը պատերազմ բերող է, մահաբեր է. Արեգնազ Մանուկյան

Նիկոլը պատերազմ բերող է, մահաբեր է. Արեգնազ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրել է.

«Պատերազմի խոզերը. 

Նիկոլ Փաշինյանի խոսքերը միշտ պետք է ընկալել հակառակ իմաստով, քանի որ նա ստախոս է։ Պաթոլոգիկ ստախոս։ Արագաչափերը փակելով՝ եկավ իշխանության, խոստացավ դրանք վերացնել, բայց հենց մտավ վարչապետի կաբինետ, ավելացրեց արագաչափերը։

Ասում էր՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց քաղաքացուն սարքեց տուգանքի մատերիալ։ Ասում էր՝ ժողովրդից թաքուն Արցախի հարցը չեմ որոշելու, բայց թաքուն բանակցում էր ու հետո պատերազմ բերեց մեր գլխին։

Ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Ստացանք Արցախի պետականության կորուստ։

Ասում էր՝ հաղթելու ենք, բայց տարավ դեպի պարտություն։

Ու հիմա, երբ Նիկոլը խոսում է «Խաղաղության դարաշրջանից», պարզ է, որ մեզ ամենօրյա պատերազմներ են սպասում, զոհեր, վիրավորներ, գերիներ, կոտրված ճակատագրեր։

Նիկոլը պատերազմ բերող է, մահաբեր է։ Նրա հետևից միշտ մնում են արյան հետքեր։ Ու մինչև չազատվենք պատերազմի խոզերից, Հայաստանն ու Արցախը խաղաղ ու հանգիստ չեն լինելու»։