Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ այսօր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունը՝ Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ և Մարտունի քաղաքների մոտակայքում, Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մարտունու շրջանի Ննգի գյուղերում, ինչպես նաև Ստեփանակերտի Կրկժան թաղամասի հարակից տարածքում:
Պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ նախարարությունը հորդորում է չանհանգստանալ:
Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911,101,112, /047/940911/