13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Նոյեմբերի 23-ին ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ Իրավական հարցերով քննիչ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ մանրամասներ են ներկայացնում հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողները «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն են:
Արամ Վարդևանյանը նշել է, որ քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման հարցերի առաջին խումբը վերաբերում է այն հայտնի խնդրին, որ դատարաններում գործերի համակարգչային միջոցով մակագրման համակարգը, այդ սարքավորումը, տեխնիկական լուծումը իշխանությունների կողմից խլվել է: Երկրորդ խումբը, որը ուսումնասիրելու է քննիչ հանձնաժողովը, վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներին, որոնք ամենամեծ թափը ստացան 2020թ նոյեմբերից հետո:
Հանձնաժողովը ստեղծվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ՝ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով: