կարևոր
1306 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-23 12:26

Հանձնաժողովի նախագահի տեղակալը 13-րդ քվեարկությամբ կրկին չընտրվեց

Հանձնաժողովի նախագահի տեղակալը 13-րդ քվեարկությամբ կրկին չընտրվեց

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստով կրկին քննարկեց հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը:

«Հայաստան» դաշինքը 13-րդ անգամ այս պաշտոնին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Նիստին ներկա չէր Ղազինյանը: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ տևական  ժամանակ է առաջնագծում  տեղի են ունենում ռազմական գործողություններ, որի պայմաններում Հանձնաժողովի նախագահը պետք է արտահերթ նիստ կազմակերպեր և այս հարցերը քննարկեր, կամ արատագնա նիստ կազմակերպեր առաջնագիծ:

«Այսպիսի մթնոլորտում գալ և նորից հանձնաժողովի փոխնախագահի հարցը քննարկել՝ տարօրինակ է»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Իշխանական պատգամավորները մեղադրեցին ընդդիմադիր պատգամավորներին թշնամական տեղեկատվություն տարածելու մեջ, ինչին ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց հանցագործության մասին.  

«Արդեն որերոդ անգամ, պարոն Քոչարյան, մանիպուլիացիաներով փորձում եք... մի ընդհատեք: Դուք ստում եք, և պետք է դատվեք դեռ. Դուք և Վահագն Ալեքսանյանը պետք է պատասխան տաք, երբ հրապարակային հայտարարում եք ՝ գուցե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, սրա համար պատասխան պետք է տաք, և ոչ միայն այս հանցագործության համար: Պաշտոնական նիստում պաշտոնապես դիմում եմ Դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործել և պարզել՝ ովքեր են դավաճանները»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը

Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին հանձնաժողովի նիստը և լքեցին դահլիճը:

Հանձնաժողովի ՔՊ-ական անդամները 13-րդ անգամ Արթուր Ղազինյանին չընտրեցին այս պաշտոնին: