կարևոր
1783 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-23 12:13

Ռազմական գործողությունների ընթացքում աննախադեպ մի երևույթ է տեղի ունենում․ Գեղամ Մանուկյան

Արդեն տևական  ժամանակ է առաջնագծում  տեղի են ունենում ռազմական գործողություններ, միաժամանակ աննախադեպ մի երևույթ է տեղի ունենում ՀՀ պաշտպանական ոլորոտում, երբ որ հանրությունը զրկվում է ամբողջական լրատվություն ստանալու իրավունքից։ Հանձնաժողովի բոլոր անդամները, վստահ եմ, գիտակցում են՝ ինչ վտանգներով է սա հղի, երբ հայ հանրությունը, տեղեկատվություն չստանալու պարագայում, հայացքն ուղղում է թշնամական պետության տեղեկատվական աղբյուրներին: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այս  անգամ ևս մեկ աննախադեպ բան է արձանագրվել, որ ՊՆ-ն առաջին անգամ պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացնում է կան զոհեր, չի հրապարակում զոհերի թիվ, չեն հրապարակվում անուններ, և ստեղծում են հուզական վիճակ զինծառայողների ընտանիքներ շրջանում»,-ասաց Մանուկյանը։

Ըստ պատգամավորի՝ ՊՆ-ն իր գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ կան զոհեր, բայց չի հրապարակում զոհերի թիվը, անունները, և դրա արդյունքում հանրության մեջ ստեղծում է սարսափելի հուզական վիճակ.

«Իշխանական պատգամավորը Ազգային ժողովի բարձր ամբիոնից խոսում է զոհվածների թվի մասին,որն այդպես էլ չի հաստատվում, իշխանության հետ առնչություն ունեցող լրատվականների միջոցով հստակ թվեր են հրապարակվում, արդյունքում ստեղծվում է խառնաշփոթ և անորոշ վիճակ: Հանձնաժողովի նախագահը պետք է արտահերթ նիստ կազմակերպեր և այս հարցերը քննարկեր, կամ արատագնա նիստ կազմակերպեր առաջնագիծ, բայց ՊՆ-ն և ԳՇ-ն միչև հիմա մեր դիմումներին մերժումով են պատասխանում, այսպիսի մթնոլորտում գալ և նորից հանձնաժողովի փոխնախագահի հարցը քննարկելը՝ տարօրինակ է»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։