կարևոր
1810 դիտում, 4 օր առաջ - 2021-11-23 12:04

Արծվիկ Մինասյանը Դատախազությանը հաղորդում տվեց հանցագործության մասին

Աժ-ում այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն էր մեկ օրակարգային հարցով՝ hանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Այս պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Իշխանությունը, սակայն, արդեն 12 անգամ դեմ է քվեարկել Արթուր Ղազինյանին՝ հայտարարելով, թե նրան չի ցանկանում տեսնել այդ պաշտոնում։ 

Նիստի ընթացքում տեղի ունեցավ միջադեպ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ՔՊ-ական պատգամավորների միջև:

Արծվիկ Մինասյանը դատախազությանը հաղորդում տվեց հանցագործության մասին և ասաց, որ իշխանական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Վահագն Ալեքսանյանը պետք է դատվեն ապատեղեկատվություն տարածելու համար: 

«Արդեն որերոդ անգամ, պարոն Քոչարյան, մանիպուլիացիաներով փորձում եք... մի ընդհատեք: Դուք ստում եք, և պետք է դատվեք դեռ. Դուք և Վահագն Ալեքսանյանը պետք է պատասխան տաք, երբ հրապարակային հայտարարում եք ՝ գուցե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, սրա համար պատասխան պետք է տաք, և ոչ միայն այս հանցագործության համար: Պաշտոնական նիստում պաշտոնապես դիմում եմ Դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործել և պարզել՝ ովքեր են դավաճանները»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: