կարևոր
520 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-23 09:12

Այսօր նոյեմբերի 23-ն է՝ տարվա 327-րդ օրը

Այսօր նոյեմբերի 23-ն է՝ տարվա 327-րդ օրը

Նոյեմբերի 23-ը տարվա 327-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 38 օր։

 

1735 թ. - ծնվել է Հովհաննես Աղազարի Լազարյանը, հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր (մահ. 1801 թ.)։

1900 թ.- ծնվել է Հայկազ Մարջանյան, հայ խորհրդային քաղաքական գործիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (1955), ԽՄԿԿ անդամ (1932)։

1902 թ.- ծնվել է Բաբկեն Գաբրիելյանը (մ. 1931), դերասան:

1907 թ.- մահացել է գրող Պերճ Պռոշյանը, նրա գրչին են պատկանում հայ թատրոնի, դպրոցի, մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հուշապատում–հոդվածներ։

1912 թ.- ծնվել է  Նագուշ Հարությունյանը, հայ մեխանիկ, պետական-քաղաքական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1949 թ.), պրոֆեսոր (1950 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962 թ.)։

1920 թ. - Համո Օհանջանյանի ղեկավարած կառավարությունը հրաժարական տվեց։

1923 թ. - ծնվել է Ռոզի Վարդը, ֆրանսահայ դերասանուհի (մահ. 2012 թ.)։

1933 թ․- ծնվել է Քշիշտոֆ Պենդերեցկին, լեհ խոշորագույն կոմպոզիտոր։

1943 թ. - սկսվեց Կահիրեի կոնֆերանսը ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտի Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի և չինացի գեներալիսիմուս Չան Կայշիի մասնակցությամբ։

1950 թ.- ծնվել է Արտավազդ Եղոյանը, հայ հաղորդավար, դերասան, թարգմանիչ, ռեժիսոր։

1967 թ.- մահացել է Հրաչյա Մարգարյանը, հայ խորհրդային կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1931)։

1974 թ.- մահացել է Սարգիս Թևոսյանը, հայ ճարտարագետ-տեխնոլոգ, պետական գործիչ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1964)։

1998 թ.- մահացել է Կարպ Խաչվանքյանը, հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1957)։ Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ։

2001 թ. - Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում Երևանում տեղի ունեցավ Անտոնիո Վիվալդիի Տիգրան օպերայի համերգային կատարումը։

2004 թ. - թողարկվեց World of Warcraft համակարգչային խաղը։