կարևոր
232 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-23 09:40

Այս իշխանությունների ասած խաղաղության դարաշրջանը թշնամու թելադրանքն է Նիկոլին. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է:

  • Բանակի կառավարումը չի կարելի վերածել էժանագին PR-ի:
  • Գալու է պահը, և բոլորն իրենց բաժին պատասխանատվությունը կրելու են:
  • Քաոսը մինչև պատերազմն էր ստեղծվել՝ սկսած բանակի վերաբերյալ իրենց էժանագին PR-ից:
  • Նորմալ ինքնիշխան երկրի ղեկավարն ինքնուրույն պետք է իրականացնի երկրի սահմանների պաշտպանությունը, ոչ մի այլ դրսի ուժ չի գալու՝ մեզ համար խրամատներ փորի:
  • Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը տեղեկանք է Հայաստանի Հանրապետության, Արցախի պարտության մասին: Բացի գերիներին վերադարձնելուց, մնացած բոլոր կետերը կատարվել են: 
  • Խաղաղության պայմանագիր կոչվածը Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կբերի կապիտուլյացիայի և թուրքացման: Որևէ այլ իշխանություն չի կարող վերադարձնել կորցրածը: 
  • Այս իշխանությունների ասած Խաղաղության դարաշրջանը թշնամու թելադրանքն է Նիկոլին, խաղաղության խաբկանքն է ժողովրդին:
  • Ճանապարհների ապաշրջափակումը կհանգեցնի Հայաստանի և Արցախի խորը շրջափակման:
  • Մենք կարող ենք փրկել մեր երկիրը, երբ փոխվի այս իշխանությունը:
  • Այսօրվա իշխանությունները մինչև վերջ ձգձգելու են իրենց հեռանալը՝ նախ, որովհետև զրկվելու են ունեցած բոլոր բարիքներից, և երկրորդ, գիտեն, որ հեռանալուց հետո պատասխանատվության են ենթարկվելու:

Մանրամասները՝ տեսանյութում