Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարիաննա Օհանջանյանը տեղեկացրել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել։
Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվել որպես մեղադրյալ։