կարևոր
898 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-22 22:25

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզչի և ֆուտբոլիստի հավակնորդների անունները

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզչի և ֆուտբոլիստի հավակնորդների անունները

ՖԻՖԱ-ն ներկայացրել է այն մասնագետներին և ֆուտբոլիստներին, որոնք հավակնում են 2021 թվականի լավագույն մարզչին և ֆուտբոլիստին տրվող The Best մրցանակին:

Լավագույն մարզչի հավակնորդների թվում են Անտոնիո Կոնտեն («Տոտենհեմ»), Հանս-Դիտեր Ֆլիկը (Գերմանիայի հավաքական), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբերտո Մանչինին (Իտալիայի հավաքական), Լիոնել Սկալոնին (Արգենտինայի հավաքական), Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո») և Թոմաս Տուխելը («Չելսի»):

Լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներն են Կարիմ Բենզեման («Ռեալ»), Քևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Էրլինգ Հոլանդը («Բորուսիա», Դորտմունդ), Ժորժինյոն, Նգոլո Կանտեն (երկուսն էլ՝ «Չելսի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Կիլիան Մբապեն, Լիոնել Մեսսին, Նեյմարը (երեքն էլ՝ ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»):

Հաղթողը հայտնի կդառնա քվեարկության արդյունքում, որը կկայանա 2021 թվականի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամկետում:

The Best մրցանակաբաշխությունը կկայանա 2022 թվականի հունվարի 17-ին: