կարևոր
307 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-22 22:16

Վաղվանից փոխվում է դեպի Զվարթնոց տանող ավտոճանապարհի երթևեկության կարգը

Վաղվանից փոխվում է դեպի Զվարթնոց տանող ավտոճանապարհի երթևեկության կարգը

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, նոյեմբերի 23-ին Իսակովի պողոտա-Կարեն Դեմիրճյան փողոց (Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող ճանապարհ) խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունից։

Փոփոխության արդյունքում Իսակովի պողոտայից Երևան քաղաքի ուղղության երթևեկելի հատվածի 3-րդ երթևեկելի գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները կարող են երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ՝ նախկինում միայն հետադարձի փոխարեն: