կարևոր
247 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-22 21:19

Իշխան Սաղաթելյանը և Հակոբ Բագրատունին քննարկել են Հայաստանի և Լիբանանի ներքաղաքական հարցեր

Իշխան Սաղաթելյանը և Հակոբ Բագրատունին քննարկել են Հայաստանի և Լիբանանի ներքաղաքական հարցեր

Նոյեմբերի 22-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի Հայկական պատգամավորական խմբի նախագահ Հակոբ Բագրատունուն: Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանում և Արցախում տիրող քաղաքական-անվտանգային իրավիճակը և դրա վերաբերյալ Դաշնակցության և ընդիմադիր դաշտում ձևավորված դիրքորոշումը:  Հանդիպման ժամանակ խոսվել է նաև Լիբանանի քաղաքական-տնտեսական ճգնաժամային իրավիճակի և այդ համատեքստում հայ համայնքի դիմագրաված դժվարությունների մասին:

Կողմերը քննարկել են երկուստեք մտահոգող հարցեր, ինչպես նաև խորհրդարանական մակարդակում Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ջանքերի առավել արդյունավետ գործադրման կարևորությունն ու հնարավորությունները։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի նախաձեռնությամբ նոյմբերի 20-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում գտնվող ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ եւ Լիբանանի ԱԺ-ում Հայկական պատգամավորական խմբի նախագահ Հակոբ Բագրատունու եւ հայրենադարձ լիբանանահայերի միջև։