կարևոր
265 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-22 22:02

ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաները որոշիչ դեր են խաղում ցանկացած երկրի տնտեսության զարգացման գործում: Ըստ այդմ` տնտեսության թվայնացումն ու պետության թվային օրակարգի իրագործումը նախ եւ առաջ ենթադրում են տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների թվային վերափոխում: Այսպիսով թվայնացումը տեխնոլոգիաների եւ դրանց վրա հիմնված լուծումների որակապես նոր մակարդակի ներդրումն է, այլ ոչ թե գործող հզորությունների ավելացումը:

Թե՛ աշխարհում, թե՛ մասնավորապես Հայաստանում, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կանգնած են եղել երկընտրանքի առաջ. սեփական ենթակառուցվածքը ծառայեցնել թվային լուծումների համար իբրեւ միջնորդ հարթա՞կ, թե՞ թվային ծառայություններ մատուցել անմիջականորեն՝ շուկային առաջարկելով սեփական լուծումներ: Կարեւոր է նաեւ չանտեսել տնտեսության մեջ պետության ու հանրային շահերը կարգավորող մարմնի դերը:

«Երբ տարիներ առաջ՝ 2006 թվականին, ՀԾԿՀ-ն ստանձնեց ոլորտի կարգավորման գործառույթը, խնդիր էր դրված մեծ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը: Համատեղ ջանքերով, մրցակցային սկզբունքներին հավատարիմ մեր երկրում հաջողվեց լուծել այդ հարցը: Այսօր արդեն այլ մարտահրավերներ կան: Նոր տեխնոլոգիաների համար պահանջվող ներդրումները ահռելի են, իսկ ներկայումս թվային ծառայությունների սպառման ծավալները՝ ցածր: Ուստի այստեղ մեծ է պետության դերը  այդ ծառայությունների լայն տարածման, դրանց պատվերների ապահովման միջոցով
խթանելու մասնավոր հատվածի ներդրումները նոր տեխնոլոգիաներում»,-ասաց ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

Հայաստանի թվային օրակարգին վերաբերող այս եւ նման այլ խնդիրներ քննարկվել են Խելացի լուծումների կիրառությանը նվիրված «Սիլիկոնյան լեռներ 2021» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովի ընթացքում:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում: