կարևոր
3967 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-22 20:55

Պաշտպանության նախարարությունը հրապարակեց Գեղարքունիքում զոհված զինծառայողի անունը

Պաշտպանության նախարարությունը հրապարակեց Գեղարքունիքում զոհված զինծառայողի անունը

Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային կարկոցից զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։ 

Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Հավելենք, որ զոհված զինծառայողը ազգությամբ եզդի էր: Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր։ 19-ամյա զինծառայողը բանակ զորակոչվել էր նախորդ տարի։

Մեկ ժամից ավել ողջ համացանցը հրապարակում էր զոհված զինծառայողի մասին տեղեկությունը, սակայն պաշտպանական գերատեսչությունը որևէ լուր չէր տալիս. բավարարվում էին իշխանական ընտանեկան թերթի հրապարակմամբ:

Այսքան տարիների ընթացքում Երկիր Մեդիա հեռուստաընկերությունն առանց պաշտոնական հաստատման զոհի մասին տեղեկություն չի հրապարակել, սակայն կարմիր գիծը հատեցին նույն ՊՆ-ն և իշխանությունը, երբ Սյունիքում նոյեմբերի 16-ին զոհված հայ զինծառայողների մասին ԱԺ բարձր ամբիոնից իշխանության ներկայացուցիչը հայտարարում է 15 զոհի մասին, իսկ ՊՆ պաշտոնական հաղորդագրությամբ զոհերի թիվ չի նշվում:

Մինչ օրս պաշտոնական տեղեկատվություն չկա նաև Սյունիքում անհետ կորած 24 հայ զինծառայողի մասին: