կարևոր
1240 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-22 20:15

Գեղարքունիքում ադրբեջանական հրաձագության հետևանքով զինվոր է զոհվել

Գեղարքունիքում ադրբեջանական հրաձագության հետևանքով զինվոր է զոհվել

Ողջ համացանցը և սոցմեդիան ողողված է Գեղարքունիքում փոխհրաձգության հետևանքով զինծառայողի զոհվելու մասին տեղեկությամբ, սակայն պաշտոնական հաղորդագրություն չկա: 

Մեր աղբյուրները հաստատում են, որ Գեղարքունիքում ադրբեջանական հրաձգության հետևանքով զոհվել է հայ զինծառայող: 

Հերթական անգամ Փաշինյանի ընտանեկան թերթն է հայտնում տեղեկությունը՝ ճշտելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանից. ըստ «Հայկական ժամանակ»-ի ժամեր առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ժամկետային զինծառայող է զոհվել։ Զինծառայողը վիրավորվել է, հիվանդանոցի ճանապարհին մահացել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՊՆ-ն Արմենպրեսին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում՝ հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ, փոխհրաձգություն է սկսվել։ 

Հ.Գ. Այսքան տարիների ընթացքում Երկիր Մեդիա հեռուստաընկերությունն առանց պաշտոնական հաստատման զոհի մասին տեղեկություն չի հրապարակել, սակայն կարմիր գիծը հատեցին նույն ՊՆ-ն և իշխանությունը, երբ Սյունիքում նոյեմբերի 16-ին զոհված հայ զինծառայողների մասին ԱԺ բարձր ամբիոնից իշխանության ներկայացուցիչը հայտարարում է 15 զոհի մասին, իսկ ՊՆ պաշտոնական հաղորդագրությամբ զոհերի թիվ չի նշվում: 

Մինչ օրս պաշտոնական տեղեկատվություն չկա նաև Սյունիքում անհետ կորած 24 հայ զինծառայողի մասին: