կարևոր
1957 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-22 20:19

Գեղարքունիքում փոխհրաձգություն է

Գեղարքունիքում փոխհրաձգություն է

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Արդյոք տուժածներ կան, թե ոչ հարցին պաշտպանության նախարարությունից պատասխանեցին, որ տվյալները ճշտվում են:

Այս մասին Պաշտպանության նախաարրությունը դեռևս պաշտոնապես չի հայտնել: Համացանցում արդեն հայտնում են հայկական կողմից մեկ զինծառայողի զոհվելու մասին տեղեկություններ: