Վաղ առավոտյան փակ էին մայրաքաղաքի մի շարք գլխավոր փողոցներ: Ակցիան իրականանցնող քաղաքացիները իշխանություններին են ներկայացրել պահանջներ՝ առնչվող երկրի անվտանգային խնդիրներին, որոնք չկատարելու դեպքում խոստանում են շարունակել զանգվածային անհնազանդության գործողությունները:
Ակցիայի նպատակը 44 րոպե երթեւեկությունը կանգնեցնելն էր: Պատահական չէր ընտրված ակցիայի տեւողությունը: Այն խորհրդանշում էր պատերազմի 44 օրերը, որոնց ընթացքում կորցրել ենք հայրենիքի մի մասը:
Քաղաքացիները պահանջում են իշխանությանը չստորագրել սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ փաստթղթերը, իսկ ակցիայի ավարտին ինչպես միշտ եղան բերման ենթարկվածներ:
Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում: