20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ տարբեր ձևաչափերով տարբեր առաջարկներ քննարկվում են: Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ են նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպման մասին շրջանառվող լուրերը, ասել է.
«Տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են, և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի և ֆորմատների մասով, մենք նախօրոք խելամիտ ժամկետներում կտեղեկացնենք»,- ասաց Վահան Հունանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: