553 դիտում, 6 օր առաջ - 2021-11-22 15:50

Համաժողովրդական պահանջով ասում ենք՝ հանրայնացրեք փաստաթղթերը. պահանջ-բողոքի ակցիա Երևանում

Համաժողովրդական պահանջով ասում ենք՝ հանրայնացրեք փաստաթղթերը. պահանջ-բողոքի ակցիա Երևանում

Բազմաթիվ քաղաքացիներ ժամը 14:00-ից հավաքվել են Կառավարության շենքի առջեւ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Փաշինյանի նոր հակահայկական ծրագրի դեմ:

Հանրապետության հրապարակում հավաքված «Ազատագրական շարժման» ներկայացուցիչները կառավարությանը հանձնեցին իրենց դիմումը, որով պահանջում են հրապարակել այն փաստաթղթերի բովանդակությունը, որոնք պատրաստվում է ստորագրել երկրի վարչապետը, և որոնք վերաբերում են ՀՀ տարածքների սահմանազատմանն ու սահմանագծմանը։

Նրանք Ամիրյան-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան երթուղով շարժվեցին են դեպի նախագահի նստավայր՝ ՀՀ նախագահին ևս հանձնելու իրենց դիմումը, այնուհետև կգնան Ազգային ժողովի շենք, ապա կվերադառնան Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 17։00-ին կկայանա հանրահավաք։

«Մեր գործողությունները լինելու են շարունակական, ամեն հաջորդ օրվա գործողությունները ամեն օրվա ավարտին հայտարարելու ենք»,- ասացին կազմակերպիչները։

«Մեր երկիրը հոջորջվում է ժողովրդավարական: Կա՞ մեկ ուրիշ ժողովրդավարական երկիր, որտեղ ամեն ինչ մեկ անձ է որոշում: Դուրս եկեք փողոց եւ պահանջեք ձեր իրավունքը՝ լինել իրազեկված: Իհարկե, դա ունենալու է շարունակություն, մենք գիտենք, թե մոտալուտ ինչ զարգացումներ կլինեն, ինչպես եք պայքարելու այնքան, մինչեւ հասկականք, որ ժողովուրդը հաշտվել է այս փաստի հետ: նմենք ընդամենը 5 օրում կդառնանք հազարներ, կդառնանա քայն կրիտիկական թիվը, որը վերջապես որոշում կկայացնի մեր երկրում: Չի կարելի թույլ տալ, որ 3 մլն մարդու ճակատագիրը որոշի մեկ մարդ: Դա շատ վտանգավոր է»,-հավաքին նշեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

«Սա վերկուսակցական գործընթաց է, այսօր Արցախի մեծ մասը կորցրել ենք և տեսնում ենք, որ խնդիրը հասել է ՀՀ սահմաններին»,-հայտարարեց փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ նախկինում շատերը չէին հասկանում, որ Արցախը Հայաստանի դարպասն է:

«Մենք իրավունք ունենք իմանալու, թե ինչ է կատարվում ու ինչ է կատարվելու մեզ հետ»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։ Դիմելով համայն հայությանը, Գրիգորյանը կոչ արեց արթնանալ և տեր կանգնել պետական և ազգային իրավունքին։

«Լինելով ժողովրդավար երկիր, մենք չգիտենք՝ ի՞նչ է կատարվում։ Մենք ժողովրդի մի մասնիկն ենք։ Համաժողովրդական պահանջով ասում ենք՝ հանրայնացրեք փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրվեն, որոնք կապ ունեն մեր, մեր զավակների, մեր գալիք սերունդների ապագայի, կյանքի, մեր զինվորների վիճակի հետ։ Ժամանակն է արթնանալ, հերիք է մտածենք մեր անձնական խնդիրների մասին»։ Ըստ Գրիգորյանի, առաջնային այլ խնդիրներ չկան։

Երեկ գիշերն եմ վերադարձել Սյունիքից և ցանկանում եմ ներկայացնել, թե ինչպիսի «խաղաղություն» է Սյունիքի համար բացվել։ Ազատագրական շարժման հավաքի ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նա նշեց, որ դեռ անցած տարի այս նույն ժամանակահատվածում ԱԺ-ում հարց էին հնչեցրել, թե ի՞նչ հիմքով է Շուռնուխում, Որոտանում և Գորիս-Կապան ճանապարհին հայտնվել ադրբեջանական քարտեզը։ Այդ ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանավոր պայմանավորվածության հիմքով է։

«Հիմա էլ փակ է Կապան-Ճակատենը և 6 գյուղ շրջափակման մեջ է գտնվում։ Այսօր փողոցներում ակցիա էինք իրականացնում, և կային մարդիկ, որ ասում էին՝ աշխատանքի են գնում և մենք սահմանափակում ենք իրենց իրավունքները։ Ուզում եմ հարց տալ այդ քաղաքացիներին՝ տեղյա՞կ են, որ Սյունիքում սահմանափակված է մարդու ազատ տեղաշարժվելը, անվտանգությունը, ոտնահարված է կյանքի իրավունքը։ Այդ մարդիկ անգամ մի կտոր հացի համար չեն կարողանում իրենց բնակավայրից դուրս գալ։ Նրանք ակնկալում են, որ Երևանի տաքուկ անկյուններում նստած մարդիկ դուրս գան և իրավատեր լինեն»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը՝ հավելելով, որ շարունակելու են ակցիան։