կարևոր
1273 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-22 13:15

Դատական նիստում Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող բժշկական հանձնաժողով է ձևավորվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատական նիստում Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող բժշկական հանձնաժողով է ձևավորվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, ընթանում է «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը։  Նիստին ներկա է Արմեն Չարչյանը: Նիստերի դահլիճում ներկաները ծափահարություններով դիմավորեցին պրոֆեսորին:

Նիստին Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի փորձագետ պետք է ճանաչվեն  դատարանին ներկայացված բժիշկները։

Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է։ Նոյոմեբրի 1-ի նիստին հաստատվել էին հանձնաժողովի 5 փորձագետ՝ թերապևտ Նաիրա Գոգյանը, էնդոկրինոլոգ Քրիստինե Սարգսյանը, սրտաբան Համլետ Հայրապետյանը, սրտաբան Լուսինե Թունյանը, բժիշկ Արշակ Ղազարյանը։ Նրանց ընդհանուր թիվը 10-ն է։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ բժիշկներից երկուսը դատարան չէին եկել։

Լրագրողների հետ զրույցում Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ասել էր, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը ծանր է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել է օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։