կարևոր
2602 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-22 12:05

Բերման ենթարկվածներից մեկի նկատմամբ կարմիր բերետավորները բռնի, անհամաչափ ուժ էին կիրառել. Արթուր Խաչատրյան

Բերման ենթարկվածներից մեկի նկատմամբ կարմիր բերետավորները բռնի, անհամաչափ ուժ էին կիրառել. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են ոստիկանատներ՝ բերման ենթարկվածներին տեսակցելու: Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի  (կարմիր բերետավորների) ներկայացուցիչները բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանության տարբեր բաժիններ են տարել 18 քաղաքացու, այ թվում՝ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, աշխարհահռչակ բռնցքամարտի Իսրայել Հակոբկոխյանին և այլոց: Այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժին է այցելել պատգամավոր Արթուր Խաչատրյանը, իսկ Էրեբունու բաժին՝ Գեղամ Մանուկյանը: Նա տեղեկացնում է, որ Էրեբունիի բաժանմունքում բերման էր ենթարկվել 2 հոգի, որոնց արդեն բաց են թողել: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հայտնում է  է. «Հենց նոր դուրս եկա ոստիկանության Նոր Նորքի բաժնից, ուր բերել էին այսօր Մյասնիկյան պողոտայի վրա հայրենիքի կործանման դեմ ցույց անող մեր վեց հայրենակիցների: Ձերբակալվածներից մեկին ազատ էին արձակել, չորսը բողոք չուներ, մեկի նկատմամբ կարմիր բերետավորները բռնի, անհամաչափ ուժ էին կիրառել:

Ռեժիմը պետք է հասկանա, որ ոստիկանական բռնաճnշումներով հայ ժողովրդի պայքարի ոգին կոտրել հնարավոր չէ»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան 44 րոպեով փակվել են Երևանի փողոցները՝ Արշակունյաց, Իսակով, Տիգրան Մեծի, Բաղրամյան պողոտաները, Հաղթանակ կամրջից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցը։ Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է, նշել են ակցիայի մասնակիցները: Ոստիկանները ուժով բերման են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին: 

Ակցիայի մասնակիցները բոլորին կոչ են անում այսօր, ժամը 17:00-ին հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը։