Երևանում արդեն սովորական դարձած իրադարձություններ են. մարդիկ բողոքում են երկրում ստեղծված իրավիճակից, ուշադրություն են հրավիրում անվտանգային խնդիրների վրա, իսկ ՀՀ ոստիկանությունը նրանց պարզապես տասնյակներով բաժիններ է տանում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Կարծես մի քանի րոպեով փողոց փակվելուց զատ այս երկրում խնդիրներ չկան։
Բայց խնդիրը ոստիկանությունը կամ իշխանությունը չեն, իրենց հետ ամեն ինչ պարզ է։ Խնդիրը հանրությունն է, ու հանրային արձագանքն այսպիսի դեպքերում պետք է միանշանակ լինի։
Բաժիններ բերման ենթարկվածներն այսօր ժամը 14։00-ին և 17։00-ին հայտարերել են հավաք Կառավարության շենքի մոտ։
Հանրության պատասխանը տեղի ունեցող ապօրինություններին պետք է լինի այդ հավաքներին մասնակցելը։
Ես ինքս ինձ խոսք եմ տվել, որ այս ընթացքում մասնակցելու եմ բոլոր հավաքներին, որոնց կազմակերպիչների մղումներն ինձ մոտ կասկած չեն հարցում, այնպես որ՝ կհանդիպենք»։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան 44 րոպեով փակվել են Երևանի փողոցները՝ Արշակունյաց, Իսակով, Տիգրան Մեծի, Բաղրամյան պողոտաները, Հաղթանակ կամրջից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցը։ Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է, նշել են ակցիայի մասնակիցները: Ոստիկանները ուժով բերման են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին:
Ակցիայի մասնակիցները բոլորին կոչ են անում այսօր, ժամը 17:00-ին հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը։