կարևոր
334 դիտում, 4 օր առաջ - 2021-11-22 10:50

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այս պահին այցելում են ոստիկանատներ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այս պահին այցելում են ոստիկանատներ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այս պահին այցելում են ոստիկանատներ՝ բերման ենթարկվածներին տեսակցելու:

Առավոտյան Երևանի փողոցները փակած 18 քաղաքացի ուժով բերման է ենթարկվել ոստիկանություն, նրանց թվում էր նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մայրաքաղաքի փողոցները փակած Ազատագրական շարժման նախաձեռնողները տեղեկատվական ակցիա էին իրականացնում։

44 րոպեով փակվել էին Երևանի փողոցները՝ Արշակունյաց, Իսակով, Տիգրան Մեծի, Բաղրամյան պողոտաները, Հաղթանակ կամրջից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցը։ Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է, նշում էին ակցիայի մասնակիցները: