կարևոր
1804 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-22 09:22

44 րոպե բողոքի ակցիա. վաղ առավոտից կաթվածահար են Երևանի փողոցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

44 րոպե բողոքի ակցիա. վաղ առավոտից կաթվածահար են Երևանի փողոցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը կաթվածահար է։  Ազատագրական շարժման նախաձեռնողները բողոքի ակցիա էին իրականացնում՝ փակելով փողոցները։

44 րոպեով փակվել են Երևանի փողոցները՝ Արշակունյաց, Իսակով, Տիգրան Մեծի, Բաղրամյան պողոտաները, Հաղթանակ կամրջից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցը։ Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է, նշում են ակցիայի մասնակիցները:

«Սյունիքն ենք կորցնում։ Սա մեր հայրենքի հարցն է, իջեք և միացեք մեզ»։ «Ակցիայի նպատակն է թուքին վռնդել մեր հայրենիքից, կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, հրապարակել բոլոր քննարկվող, սեղանին դրված ստորագրվելիք փաստաթղթղերը»։

Ակցիա մասնակիցները բոլորին կոչ են անում այսօր, ժամը 17:00-ին հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը։