կարևոր
2227 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-22 09:05

Այսօր նոյեմբերի 22-ն է. 1993 այս օրը Հայաստանում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամական միավորը՝ դրամը

Այսօր նոյեմբերի 22-ն է. 1993 այս օրը Հայաստանում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամական միավորը՝ դրամը

Նոյեմբերի 22, տարվա 326-րդ (նահանջ տարիներին՝ 327-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 39 օր։

Անկախության օր՝ Լիբանան (Ֆրանսիայից, 1943 թ.), Սուրինամ

Ալբանական այբուբենի օր

1861 թ. – ծնվել է Դանիել Բեկ-Փիրումյանը, հայ նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս (մահ. 1921 թ.)։

1873 թ. – ծնվել է Հակոբ Մանանդյանը, հայ նշանավոր պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 1952 թ.)։ծ

1928 - Փարիզում առաջին անգամ ներկայացվում է Մորիս Ռավելի «Բոլերո» բալետը

1942 թ․ – ծնվել է Լեոնիդ Ազգալդյանը, մասնագիտությամբ ֆիզիկոս, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս (զոհվել է 1992 թ.)։

1986 թ. – Մայք Թայսոնը 20 տարեկանում դարձավ ծանր քաշային կարգում ամենաերիտասարդ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը։

1988 թ. – ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց 1915-ի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվեց ոչ աշխատանքային օր։

1993 - Հայաստանում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամական միավորը՝ դրամը

1995 թ. – տեղի ունեցավ «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի պրեմիերան, այն ամբողջովին համակարգչով պատրաստված առաջին անիմացիոն լիամետրաժ 3D մուլտֆիլմն է։

2005 թ. – Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կանցլեր դարձավ կին՝ Անգելա Մերկելը։