Հարգելի ընկերներ, վաղը մեր պահանջ֊համահավաքը սկսում ենք ժամը 14.00 մեր պահանջը վարչապետին ներկայացնելով, հետո բոլորով գնում և մեր խաղաղ պահանջը ներկայացնում ենք նախագահին, այնուհետ գնում ենք ԱԺ, ապա ժամը 17.00 միանում Հանրապետության հրապարակի հավաքին։ Այլևս միասին է լինելու պայքարը։ Շեշտել ենք՝ սա վերկուսակցական շարժում է. հանուն հայոց բանակի, հայ զինվորի և Հայաստանի։ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը գրում է.
«Վաղը ժամը 14.00 և17.00 բոլոր իմ ծանոթ անծանոթ ընկերներին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ վարչապետից պահանջելու հրապարակել այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել և հավուր պատշաճի զինել հայոց բանակն ու աշխարհազորը:
Վաղվանից ոչ թե մի բան, այլ ամեն ինչ ենք անելու, որ կանխենք Հայրենիքի հանձնումը թուրքին, ռուսին կամ ամերիկացուն....
Սա մեր Երկիրն է, և մենք կարո՛ղ ենք այն պաշտպանել, ով վստահ չէ իր ուժերին, թող չխանգարի մեզ, արտաքին որևէ մի ուժ չպիտի գաղութացնի Հայաստանը, սա վերջնագիր է ՀԱՅԻ կողմից:
Վաղը ժամը 14.00 - 17.00 դուրս արի հրապարակ, պաշտպանիր Երկիր ունենալու քո իրավունքը»:
Ավելի վաղ Արա Զոհրաբյանը հայտարարել է հանրահավաքի հրավիրման մասին: «Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։ Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում' տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»,- գրել է Զոհրաբյանը։