Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարությամբ է հանդես եկել՝ կապված Օլե-Գունար Սուլշերի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու հետ։
«Օլեն միշտ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը կլինի, և մենք ցավով ենք կայացրել այս դժվարին որոշումը։ Չնայած նրան, որ վերջին մի քանի շաբաթները հիասթափեցնող էին, դրանք չպետք է մթագնեն այն աշխատանքը, որ նա արել է վերջին երեք տարիներին, որպեսզի հիմք ստեղծի երկարաժամկետ հաջողության համար։
Օլեն հեռանում է թիմից, բայց մենք անկեղծորեն շնորհակալ ենք նրան մարզչի պաշտոնում գործադրած ջանքերի համար ու լավագույնն ենք մաղթում ապագայում։
Նրա տեղն ակումբի պատմության մեջ կասկածի տակ դնելն անհնար է․ ոչ միայն շնորհիվ ֆուտբոլիստ եղած ժամանակվա նրա նվաճումների, այլև որովհետև նա գերազանց մարդ է և գերազանց մարզիչ, որը մեզ հիանալի պահեր է պարգևել։ Նրան միշտ ուրախ կլինեն տեսնել «Օլդ Թրաֆորդում»՝ որպես «Մանչեսթեր Յունայթեդ» ընտանիքի անդամի»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Սուլշիրեն 1996թ.-ից 2007 թվականը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, 2019-ից դարձել է խմբի մարզիչը:
Նշենք, որ Կարմիր սատանաների թիմը վերջին 3 խաղում անընդմեջ պարտություն էր կրել: Ինչպես նախկինում հայտնել էինք, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: Ակումբի ղեկավարությունը փորձում է համոզել ֆրանսիացի մասնագետին, որը Արքայական ակումբից հեռանալուց հետո չունի աշխատանք։ Կրիշտիանու Ռոնալդուն աջակցում է Զինեդին Զիդանի՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակմանը: Պորտուգալացին այս տարբերակն արդեն քննարկել է ակումբի ղեկավարության հետ և հավանության է արժանացրել այս գաղափարը: