կարևոր
3658 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-21 20:07

Պայքարը հայկական պետականության պահպանման համար է. վաղը հանրահավաք է հրավիրվում

Պայքարը հայկական պետականության պահպանման համար է. վաղը հանրահավաք է հրավիրվում

ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն, «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր Արա Զոհրաբյանը հրավիրում է հանրահավաքի:

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։

Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում' տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»,- գրել է Զոհրաբյանը։